Ավստրալիայի կենդանաբանական այգին Չինաստանին կվերադարձնի 2 պանդայի՝ թարմ հնդկեղեգի պակասի պատճառով
Ավստրալիայի Կալգարի կենդանաբանական այգին Չինաստանին կվերադարձնի 2 պանդայի՝ կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված թարմ հնդկեղեգի պակասի պատճառով, հաղորդում է AP-ը:
Պանդաներ Էր Շունը եւ Դա Մաոն Կալգարի էին բերվել 2018 թվականին: Կենդանաբանական այգու տնօրենը ասել է, որ ղեկավարությունը ստիպված է եղել շաբաթներ ծախսել թարմ հնդկեղեգ ձեռք բերելու համար եւ որոշել է, որ կենդանիների համար ավելի լավ կլինի մնալ Չինաստանում:
Նա ասել է, որ Չինաստանը կենդանիների համար լավագույն վայրը կլինի, որտեղ հնդկեղեգը շատ է եւ հեշտ հասանելի: