Բելգիան ու Մեծ Բրիտանիան թույլատրել են Ֆորմուլա-1-ի անցկացումն առանց հանդիսականների
Բելգիայի իշխանությունները թույլ են տվել Ֆորմուլա-1-ի Մեծ մրցանակի անցկացումը Սպայի ավտոարշավարանում առանց հանդիսականների, հաղորդում է ESPN-ը։
Ֆորմուլա-1-ն ու Մեծ Բրիտանիայի Մեծ մրցանակի կազմակերպիչները պայմանավորվել են «Սիլվերսթոուն» ավտոարշավարանում ամռանը երկու փուլ անցկացնելու վերաբերյալ։
Կազմակերպիչները փոխհատուցում կստանան մրցումներն առանց հանդիսականների անցկացնելու համար։
Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով Ֆորմուլա-1-ի առաջնությունը դեռ չի մեկնարկել։