Tesla-ի սեփականատերը բռնել է առեւանգողին սմարթֆոնի օգնությամբ
Tesla Model 3-ի սեփականատերը բռնել է առեւանգողին սմարթֆոնի օգնությամբ, հաղորդում է RG-ը:
Նա հեռավար փակել է մեքենայի դուռը եւ հանցագործին թողել մեքենայի մեջ:
Կալիֆոռնիայի Բարսթոու քաղաքի ոստիկանները հայտնել են, որ ժամանել են դեպքի վայր եւ հանցագործին հանել մեքենայից: Անհաջողակ հանցագործին ձերբակալել են մեքենան առեւանգելու եւ արգելված նյութերի ազդեցության տակ գտնվելու համար:
Tesla –ն կարելի է բացել սեփական սմարթֆոնից: Ինչպես նաեւ կա հեռավար կարգավորման համակարգի ակտիվացման հնարավորություն: