Հայկ Մարտիրոսյանը՝ մայիսյան հաղթանակներին նվիրված մրցաշարի հաղթող
Հայաստանի շախմատի ֆեդերացիան և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը մայիսի 15-ին անցկացրել են մայիսյան հաղթանակներին նվիրված կայծակնային շախմատի մրցաշար՝ մասնակցությամբ 8 երիտասարդ շախմատիստի․ կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյան, գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյան, Շանթ Սարգսյան, Մանուէլ Պետրոսյան, Տիգրան Հարությունյան, միջազգային վարպետներ Արթուր Դավթյան և Մամիկոն Ղարիբյան, ՖԻԴԵ-ի վարպետն Արմեն Բարսեղյան։
6,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Հայկ Մարտիրոսյանը, 5 միավորով երկրորդ տեղը զբաղեցրեց Շանթ Սարգսյանը, իսկ Մամիկոն Ղարիբյանը 4 միավորով եզրափակեց լավագույն եռյակը, հայտնում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։
Մրցաշարի ընթացքում պահպանվել են COVID-19-ի դեմ բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ մասնակիցները պարտադիր կրում էին դիմակ և ձեռնոցներ, իսկ շախմատի խաղաքարերը՝ ախտահանվում: