Բացահայտվել է ամենահին վանքի գաղտնիքը
Թել Ավիվի համալսարանի եւ Իսրայելի Հնությունների վարչության գիտնականները պարզել են, որ Թուրքիայում գտնվող Գյոբեկլի-Թեփե հնագույն վանքը սկզբնապես մտադիր են եղել կառուցել որպես մեկ հսկայական շենք, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Cambridge Archaeological Journal-ին:
Պարզվել է, որ մինչեւ 20 մ տրամագծով երեք շինություններ պետք է մեկ խոշոր կառույց կազմեին: Դա հերքում է այն հիպոթեզը, որի համաձայն՝ ծրագրման մեթոդներն առաջացել են ս աասնագետները վերլուծել են Գյոբեկլի-Թեփեից ուշ, այն կառուցվել է 11,5-11 հազար տարի առաջ:
Հետազոտողների բացահայտումը ցույց է տալիս, որ 11 հազար տարի առաջ մշակութային զգալի փոփոխություններ են տեղի ունեցել: Ծրագրման բազային մեթոդներն օգտագործվել են Լեւանտեում (պատմական շրջան Միջերկրական ծովից դեպի արեւելք) վաղ նեոլիտի շրջանում՝ մ.թ.ա. 9500 տարի առաջ: