Boeing-ն ավելի քան հազար հրթիռ կմատակարարի Սաուդյան Արաբիային
Ամերիկյան «Բոինգ» ավիացիոն-տիեզերական կորպորացիան 650 SLAM-ER (Stand-off Land Attack Missile -Expanded Response) թեւավոր հրթիռ եւ 402 Harpoon Block II հակաօդային հրթիռ կմատակարարի Սաուդյան Արաբիային: Այս մասին նշվում է չորեքշաբթի օրը Պենտագոնի տարածած հաղորդագրության մեջ, թեխանցում է ՏԱՍՍ-ը:
Boeing-ի հետ 1.971 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքվել SLAM ER-երի արդիականացման եւ Սաուդյան Արաբիային 650 նոր հրթիռի մատակարարման համար: «Ակնկալվում է, որ համաձայնագիրը կիրականացվի մինչեւ 2028 թվականի դեկտեմբեր»,- նշվում է փաստաթղթում:
Ինչպես նշել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունում, պայմանագիրը իրականացվում է FMS (Foreign Military Sales) օտարերկրյա հաճախորդներին ռազմական տեխնիկայի մատակարարման ծրագրով: SLAM ER-ի արձակման հեռավորությունը մոտ 270 կմ է:
402 RCC Harpoon Block II-ի մատակարարումն Էր-Ռիյադին կիրականացվի Boeing-ի հետ կնքված առանձին պայմանագրով:
Այս համաձայնագրի համաձայն, որի ընդհանուր արժեքը 656.98 միլիոն դոլար է՝ այս տիպի հրթիռներ կմատակարարվեն Սաուդյան Արաբիային, ինչպես նաեւ Բրազիլիային (չորս միավոր), Թաիլանդին (ութ միավոր) եւ Քաթարին (53 միավոր): Վերոնշյալ երկրներից յուրաքանչյուրի համար նախատեսված հրթիռների արժեքը չի հաղորդվում:
Harpoon Block II-ի արձակման հեռավորությունը մոտ 125 կմ է: