Մավրիկիան հայտարարել է կորոնավիրուսի դեմ իր առաջին ճակատամարտում հաղթանակի մասին․ 17 օր ոչ մի նոր դեպք
Մավրիկիան հայտարարել է կորոնավիրուսի դեմ իր առաջին ճակատամարտում հաղթանակի մասին՝ նշելով արդեն 17 օր նոր դեպքերի բացակայության մասին։
Հնդկական օվկիանոսում գտնվող կղզի-պետությունը հիվանդության դեպքերի քանակով ի սկզբանե առաջ էր անցել Արեւմտյան Աֆրիկայի մյուս պետություններից, գրանցելով հիվանդության 332 եւ մահվան 10 դեպք։
Իշխանությունները խիստ կարանտին էին սահմանել, ընդհուպ 10 օրով սուպերմարկետների փակումը։
Մայիսի 15-ից կբացվեն սահմանափակ քանակի առաջին անհրաժեշտության խանութները՝ փռերը, մսի եւ ձկան խանութները, բայց ձեռնարկությունների մեծ մասը, բարերը, առեւտրի կենտրոնները եւ շուկաները կշարունակեն փակ մնալ։
Երկրի կառավությունը քննարկում է կորոնավիրուսի եւ կարանտինի մասին օրինագիծ, որը կկարգավորի կարանտինի հնարավոր դադարեցմանը եւ հունիսի 2-ից կյանքի բնականոն հուն վերադարձին առնչվող հարցեր։