Հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերից կրակել է Տավուշի Բերքաբեր գյուղի ուղղությամբ. ՊՆ խոսնակ (Լուսանկարներ)
Մայիսի 13-ին, ժամը 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։ Այս մասին Facebook-ի իր էջում երեկ գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Հակառակորդի կրակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է։
Տուժածներ չկան»,-նշել է նա: