Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցը կորոնավիրուսի թեստ է հանձնել. Մանե Գևորգյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի կորոնավիրուսով վարակվելու լուրը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին մայիսի 12–ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանն՝ անդրադառնալով մամուլում արված հրապարակմանթ, թե անվտանգության աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։
«Եթե ձեզ հավելյալ տեղեկություն է պետք է կարող եք կապ հաստատել ՊՊԾ–ի ղեկավարության հետ»,– ասաց նա։
Դիտարկմանը, որ մամուլը գրում է, որ կորոնավիրուս է հաստատվել անեւ վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցներից մեկի մոտ. Մանե Գեւորգյանը պատասխանեց. «Ամեն անգամ աշխատանքի գալիս մուտքի մոտ ջերմաչափում են ու աշխատակիցներից մեկի մոտ այսօր ջերմություն է եղել, տեստավորվել է, սպասում ենք տեստի պատասխանին։ Նրա շփման շրջանակն էլ է հաստատված՝ 1 աշխատակից է, որն այս պահին մեկուսացված է։