UFC նախագահը հայտարարել է՝ երբ տեղի կունենա Նուրմագոմեդովի և Գեթժիի մենամարտը
UFC նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ թեթև քաշային կարգում ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեթժիի մրցակիցն առաջիկա մենամարտում կլինի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը:
«Գեթժիի և Ֆերգյուսոնի մենամարտից առաջ ես հայտարարել էի, որ հաղթողը կմենամարտի Նուրմագոմեդովի հետ: Մենամարտը տեղի կունենա ամռանը:
Մենամարտը կանցկացվի՞ առանց հանդիսականների: Կարծում եմ այո, եթե աշխարհում իրավիճակը չշտկվի ավելի շուտ, քան ես սպասում եմ»,- Դանա Ուայթի խոսքը փոխանցում է MMA Junkie-ն:
Հիշեցնենք, որ UFC 249 մրցաշարի գլխավոր մենամարտում Ջասթին Գեթժին նոկաուտով հաղթանակ տարավ ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի նկատմամբ: