Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը միակողմանի փակ է
ՏԿԵ նախարարության ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ մայիսի 11-ին ժամը՝ 10։00-ին Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 17-րդ կիլոմետրին (Վանաձոր քաղքից դեպի Ալավերդի տեղի է ունեցել քարաթափում։ Ճանապարհը միակողմանի փակ է։
Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածում լինել զգոն եւ պահպանել անվտանգ երթեւեկության կանոնները:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։