«Տոտենհեմի» դարպասապահ Լյորիսը 17 հազար եվրոյով գնել է պահակային շուն
Լոնդոնի «Տոտենհեմի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը գնել է պահակային շուն՝ Elite Protection Dogs ընկերությանը վճարելով 17 հազար եվրո, հաղորդում է The Sun-ը։
Լոնդոնյան ընկերությունը վաճառում է միայն զինվորական եւ ոստիկանական ծառայության փորձառությամբ գերմանական եւ բելգիական հովվաշների, որոնք ունեն ամենաբարձր IQ-ն պահակային շների մեջ։
33-ամյա Լյորիսը «Տոտենհեմում» է 2012 թվականից։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվական։