Ամեն տարի հարյուրավոր մեղվակերներ տաք երկրներից գալիս են Հայաստան ու հանգրվանում են Զովունու տարածքում. Օրը ցերեկով մարդաշատ փողոցներում տասնյակ կրակոցներ արձակելով որսորդները ոչնչացնում են նրանց
Ամեն տարի հարյուրավոր մեղվակերներ տաք երկրներից գալիս են Հայաստան ու հանգրվանում են Զովունու տարածքում , նրանք հավաքվում են մի երկրարաձիգ բարդու վրա, որն անզեն աչքով տեսանելի է մեր պատշժաբից (Զովունի 38 փողոցից)։
Ցավոք այս գեղեցիկ երևույթը գրավում է նաև Զովունու որսորդներին, ովքեր օրը ցերեկով մարդաշատ փողոցներում տասնյակ կրակոցներ արձակելով ոչնչացնում են Հայաստանի, ինչպես նաև մեր մոլորակի կենսաբազմազանությունը։ Ի դեպ մեղվակերները գրանցված են Հայաստանի կարմիր գրքում։
Պատկան մարմիններին խնդրում եմ կանխել այս բարբարոսությունը։ Տեսուչներ ուղարկեք, հսկողություն սահմանեք, ոստիկանական ուժեր կենտրոնացրեք մեր տարածքում, հետևելու և պատասխանատվության ենթարկելու օրինազանց որսորդներին։