Պուտինը պատմել է՝ ինչն էր խոչընդոտում Ռուսաստանի զարգացմանը
Ռուսաստանը ոչ միայն ազատվել է 90-ականների պետական պարտքից, այլ նաեւ կուտակել է պետական պաշարներ մեծ քանակությամբ։ Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է «Ռոսսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կլեմլ։ Պուտին» հաղորդման հեղինակ Պավել Զարուբինին, հաղորդում է Վեստի․Ռու-ն։
Երբ Պուտինն առաջին անգամ ընտրվել էր որպես նախագահ, ամեն ինչ «քաոսային վիճակում էր»։ «Սակայն, իհարկե, մենք պետք է ձեռնարկեինք քայլեր՝ կապված նախ մակրոտնտեսական իրավիճակի կայունացման հետ։ Քանի որ անհնար էր ինչ-որ բան անել, անհնար էր զարգանալ արտաքին պետական պարտքի պայմաններում, որը հասել էր չափազանց մեծ չափերի, եւ մենք անգամ չէինք կարող այն ժամանակ տոկոսները ժամանակին մարել 90-ականների կուտակած պարտքերի»,-վերհիշել է երկրի ղեկավարը։
Նա հիշեցրել է, որ այդ ժամանակ փողի արժեզրկումը «չափվում էր տասնյակ տոկոսներով»։
«Պետությունը չուներ ռեսուրսներ, բոլորն ունեին պարտքեր։ Մենք ոչ միայն ազատվել ենք պետական պարտքերի այդ ծանր բեռից, այլ նաեւ կուտակել ենք բավականաչափ պետական պաշարներ»,-պատմել է Պուտինը։