Tesla-ին արգելվել է վերսկսել արտադրությունը Կալիֆորնիայում գտնվող իր գլխավոր գործարանում
Ամերիկյան հայտնի էլեկտրական ավտոմեքենաների արտադրության Tesla ընկերությանն արգելել են վերսկսել արտադրությունը Կալիֆորնիայի գտնվող հիմնական գործարանում, հայտնում է BBC News- ը:
Ավելի վաղ ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մուսկը հայտարարել էր, որ ուրբաթ օրվանից Ֆրեմոնտոնտի գործարանում կվերսկսի «սահմանափակ» արտադրությունը:
Սակայն Ալամեդա շրջանի վարչակազմը, որտեղ եւ գտնվում է գործարանը, կարծում է, որ դրա բացումը կարող է կորոնավիրուսով վարակման դեպքերի ավելացման հանգեցնել, քանի որ ձեռնարկությունում պայմանները չեն համապատասխանում անվտանգության չափանիշներին:
«Tesla-ին տեղեկացվել է, որ նրանք չեն համապատասխանում այդ չափանիշներին եւ չպետք է բացվեն: Մենք ողջունում ենք Tesla-ի ակտիվ աշխատանքը նորացման (արտադրության) ծրագրի շուրջ, այնպես որ հենց որ նրանք համապատասխանեն բացման համար անհրաժեշտ չափանիշներին, նրանք կարող են անել դա այնպես, որպեսզի պաշտպանեն իրենց աշխատակիցներին եւ համայնքն ընդհանուր առմամբ»,- նշվում է շրջանի տարածած հաղորդագրության մեջ: