ՖԻՖԱ-ն առաջնություններին թույլատրել է մրցաշրջանը վերսկսել առանց VAR համակարգի
Ֆուտբոլի միջազգային կազմակերպությունն ազգային առաջնություններին թույլատրել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված առաջնությունները վերսկսել առանց VAR համակարգի օգտագործման:
«Այն առաջնությունները, որոնք օգտագործվում են VAR համակարգը, մրցաշրջանի վերսկսումից հետո ունեն իրավունք կամավորության սկզբունքով հրաժարվել համակարգի օգտագործումից մինչև հաջորդ մրցաշրջանի մեկնարկը»,- ասված է ՖԻՖԱ-ի տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ ֆուտբոլային շատ մասնագետներ կարծիք էին հայտնել, որ VAR համակարգի բացակայությունը կնվազեցնի մրցավարների՝ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը:
Եվրոպայի շատ երկրներում ֆուտբոլային մրցաշրջանը կվերսկսվի արդեն մայիսին: