Ամբոխը ներխուժել է մեքսիկական հիվանդանոց կորոնավիրուսով պացիենտին «փրկելու» համար (Տեսանյութ)
Զայրացած ամբոխը ներխուժել է մեքսիկական հիվանդանոց կորոնավիրուսով պացիենտին «փրկելու» համար՝ պնդելով, որ համաշխահային պանդեմիան սուտ է եւ կառավարության դավադրությունն է, հաղորդում է NYP-ն:
Շուրջ 300 հոգուց բաղկացած ամբոխն ուղեւորվել էր հիվանդանոց մեքսիկայի հարավային նահանգ Չյապասում՝ պահանջելով հետազոտել անանուն պացիենտին:
«Կորոնավիրուսը սուտ է»,-գրել է մասնակիցներից մեկը Mercado Libre de Motozintla ֆեյսբուքյան էջում:
Ամբոխը նաեւ պահանջել է չեղարկել կորոնավիրուսի պատճառով ընդունված սահմանափակումները՝ պնդելով, որ վիրուսն իրականում գոյություն չունի, գրում է El Universal-ը: Պացիենտի ընտանիքի անդամները, որոնք ամբոխի մեջ էին, ասել են, որ մտահոգվում են նրա անվտանգության համար:
Տղամարդը քաղաքի՝ COVID-19-ով հոսպիտալացված երրորդ բնակիչն էր:
Հիվանդանոցի աշխատակիցներն արգելափակել էին մուտքն ու կանչել ազգային գվարդիային, որը պահպանում էր դեպքի վայրն ու շրջափակել էր շենքն ու մոտակա այգու մի մասը: