«Բարսելոնան» 25 միլիոն եվրո է ակնկալում Տոդիբոյի տրանսֆերից
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյին, որը հունվարից վարձակալությամբ հանդես է գալիս գերմանական «Շալկեում»։
Կատալոնական ակումբը նրա վաճառքից ակնկալում է 25 միլիոն եվրո, հաղորդում է Sport.es-ը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են իտալական «Ռոման» ու անգլիական «Սաութհեմփթոնը» եւ «Էվերտոնը»։
20-ամյա խաղացողին ձեռք բերելու առաջնահերթային իրավունք ունի «Շալկեն»։