Լրատվական դաշտի մշտադիտարկման եռամսյակային հաշվետվություն (հունվարի 1 - մարտի 31)
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ամփոփել է 2020թ. առաջին եռամսյակում
հայկական մեդիադաշտում քաղաքական իրադարձությունների շուրջ տարածված
մանիպուլյացիաները և քարոզչական թեզերը: Եռամսյակային զեկույցը կազմվել է 2020թ.
հունվար, փետրվար, մարտ ամիսներին սոցիալական մեդիայի, առցանց լրատվամիջոցների, տպագիր մամուլի և հեռուստաալիքների յութուբյան էջերի մշտադիտարկման հիման վրա:
Նշված երեք ամիսների մշտադիտարկումը ցույց է տվել, որ քարոզչական սլաքները, առանձին բացառություններով, հիմնականում ուղղված են եղել գործող իշխանության դեմ: Մասնավորապես, տարեսկզբին ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունից և «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հնչած կրակոցներից հետո առաջ քաշվեց այն թեզը, թե երկրում անկառավարելի իրավիճակ է ստեղծվել, և
իշխանությունների ոտքի տակից հողը փախչում է:
Հաշվետու ժամանակահատվածում մեդիամանիպուլյացիաների մի ստվար տոկոս բաժին է հասնում Արցախյան բանակցություններին: «Հողերը հանձնելու»՝ դեռ տարիներ առաջ ծնված թեզը համեմվել է նոր տարրերով. այդ գործում իշխանությանը խանգարում են «հերոս նախագահները», հետևաբար նրանց «նստեցնում են», որպեսզի գործողությունների ազատություն ստանան:
Այս ֆոնին աստիճանաբար լրատվամիջոցներումսկսեցին շրջանառվել ստալինյան ժամանակներին վերադառնալու, սուտ մատնությամբ քրեական գործեր հարուցելու, ազատ մամուլը ճնշելու և
գրաքննելու թեզերը:
Զեկույցն ամբողջությամբ կարող եք ընթերցել այս հղումով :