«Յուվենտուսի» բոլոր ֆուտբոլիստները վերադարձել են Իտալիա, բացառությամբ Իգուաինի և Ռաբիոյի
Թուրինի «Յուվենտուսի» գրեթե բոլոր ֆուտբոլիստները վերադարձել են Իտալիա և պատրաստ են վերսկսել մարզումները, տեղեկացնում է Football Italia-ն:
Թուրին են վերադարձել Իտալիայից հեռացած բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Գոնսալո Իգուաինի և Ադրիան Ռաբիոյի:
«Յուվենտուսի» այն ֆուտբոլիստները, որոնք կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարի ընթացքում չէին հեռացել Իտալիայից, այս շաբաթ արդեն վերսկսել էին մարզումներն ակումբի մարզաբազայում:
Սպասվում է, որ Իտալիայի առաջնությունը կվերսկսվի հունիսի սկզբին: