Եգիպտացի միլիարդատեր. մեկուկես տարվա ընթացքում նավթի արժեքը կհասնի մինչեւ մեկ բարելի դիմաց 100 դոլարի
Մեկուկես տարվա ընթացքում նավթի արժեքը կհասնի մինչեւ մեկ բարելի դիմաց 100 դոլարի: CNBC-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել եգիպտացի միլիարդատեր, Orascom Telecom Media and Technology հոլդինգի ղեկավար Նագիբ Սավիրիսը:
Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան եւ Ռուսաստանը սկսել են գնային պատերազմ, որպեսզի ոչնչացնեն ԱՄՆ-ում թերթաքարային նավթարդյունաբերությունը:
«Ես իսկապես հավատում եմ, որ 18 ամիս անց նավթի գինը կհասնի մեկ բարելի դիմաց 100 դոլարի»,-ասել է գործարարը:
Forbes-ի տեղեկություններով՝ 66-ամյա Նագիբ Սավիրիսը զբաղեցնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 769-րդ տեղը: Նրա կարողությունը գնահատվում է 3 մլրդ դոլար: