Անչելոտի. Երիտասարդ ֆուտբոլիստները մեր մարզումներն առավել կենդանի և աշխույժ դարձրին
«Երիտասարդ ֆուտբոլիստները մեր մարզումներն առավել կենդանի և աշխույժ դարձրին: Կազմն ամրապնդվել է նոր ֆուտբոլիստներով. Խեսեն, Կազեմիրոն հիանալի են գործում: Կարվախալն էլ հիանալի աջ պաշտպան է: Մենք պայմանագրեր կնքեցինք նաև երկու երիտասարդ իսպանացիների' Իսկոյի և Իլյարամենդիի հետ, ովքեր արդեն առաջնությունում հանդես գալու փորձ ունեն»,- ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին: