Ադրբեջանում սոցիալական բողոքների հետ կապված 7 մարդ է ձերբակալվել
Մայիսի 4-ին յոթ մարդ է ձերբակալվել՝ կապված Բիլասուվարի շրջանի գործադիր իշխանության շենքի առջեւ տեղի ունեցած միջադեպի հետ:
«Չարտոնված հավաքի» մի քանի մասնակիցներ կատարել են հասարակական կարգի խախտումներ եւ չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, հայտնում է Turan-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ եւ Գլխավոր դատախազության մամուլի ծառայություններին:
Սրա հետ կապված՝ ձերբակալվել է 7 մարդ, երկուսը քրեական պատասխանատվության են ենթարկվել խուլիգանության եւ ոստիկաններին դիմադրելու համար: Հինգի նկատմամբ կազմվել է մանր խուլիգանության արձանագրություն:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին մի քանի 100 մարդ եկել էին Բիլասուվարի գործադիր իշխանության շենքի մոտ՝ համավարակից տուժածներին նյութական օգնության բաշխումից իրենց դժգոհությունը հայտնելու համար: Ոստիկանները սկսել են նրանց ցրել, որի ընթացքում տեղի են ունեցել բախումներ: