Սիրիայում առաքելությունը գործում է բնական ռեժիմով. ՀՀ արտգործնախարար
Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելությունը գործում է բնական ռեժիմով: Այս մասին մայիսի 4-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին ՀՀ արտաքին գործերի նախարարության 2018-2019 թվականների գործունեության վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Արտաքին գործերի նախարարը շեշտեց, որ մշտական կապի մեջ է պաշտպանության նախարարի հետ: «Առաքելությունը գործում է բնական ռիթմով: Իրավիճակը նորմալ է, արտառոց որեւէ բան չկա»,- ասաց արտաքին գործերի նախարարը: