Ագուերո․ Խորոված մսից հրաժարվելն օգնում է մնալ բարձր մակարդակի վրա
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն պատմել է, որ տարիներ շարունակ կայուն խաղամակարդ եւ մարզավիճակ պահելուն օգնում է ճիշտ սննդակարգը։
31-ամյա ֆուտբոլիստը վստահ է, որ խորոված մսից հրաժարվելն իրեն օգնել է զերծ մնալ ավելորդ քաշից եւ արյան ճնշման տատանումներից։
«Կարծում եմ՝ 2013-2016 թվականներին չէի կարողանում հարմարվել սննդակարգին։ Հետո հանդիպեցի իտալացի սննդաբանի, որն օգնեց ինձ եւ փոխեց իմ մտածելակերպն այս հարցում։
Ես պատմեցի, որ շատ եմ խորոված միս ուտում։ Նա առաջարկեց շաբաթական միայն մեկ անգամ ուտել միս։ Ֆուտբոլում նույնիսկ կես կիլոգրամ քիչ միս ուտելը զգացվում է խաղի վրա։ Դա անհավանական է»,- Ագուերոյի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։
Ագուերոն «Մանչեսթեր Սիթիում» է 2011 թվականից, 368 խաղում խփել է 254 գոլ։