Բրազիլիայի գերագույն դատարանը կասեցրել է վենեսուելացի դիվանագետներին վտարելու գործընթացը
Գերագույն դատարանի դատավորը կասեցրել է Բրազիլիայի կառավարության որոշումը, որը պարտավորեցրել էր վենեցուելացի դիվանագետներին լքել երկիրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Infobae պորտալին։
Դատարանը պահանջել է Բրազիլիայի նախագահից եւ ՆԳ նախարարից պարզաբանել, թե ինչու էր ընդունվել դիվանագետներին վտարելու որոշումը։
Այդ վճիռը կայացրել է դատավոր Լուիս Ռոբերտ Բարոզուն՝ քննելով Աշխատավորների կուսակցությունից պատգամավորի դիմումը։
Ավելի վաղ Վենեսուելայի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ Բրազիլիայի իշխանությունները ստիպում են Բոլիվարյան հանրապետության դիվանագիտական անձնակազմին եւ հյուպատոսության աշխատակիցներին վաղաժամ հեռանալ երկրից։
Նրանք պետք է մեկնեին մայիսի 2-ին։