Toyota-ն հատուկ Ճապոնիայի համար ստեղծել է ավտոմեքենաներ, որոնք կզբաղվեն ծանր տեսակի կորոնավիրուսային վարակով պացիենտների տեղափոխմամբ
Toyota ընկերությունը հատուկ Ճապոնիայի համար ստեղծել է ավտոմեքենաներ, որոնք կզբաղվեն ծանր տեսակի կորոնավիրուսային վարակով պացիենտների տեղափոխմամբ։ Ավտոմեքենաները կաշխատեն Տոլկիոյում եւ երկու հարեւան նահանգներում, հայտնում է Motor-ը։
Այսօրվա դրությամբ կորոնավիրուսի համավարակը առնչվել է համարյա բոլոր երկրներին։ Ճապոնիայում գրանցվել է ավելի քան 14 000 վարակման եւ 455 մահվան ելքով դեպք։ Այդ պատճառով Toyota-ն որոշել է աջակցել երկրի բժիշկներին եւ սարքավորել է 11 Hiace միկրոավտոբուս՝ Covid-19-ի ծանր տեսակով պացիենտների տեղափոխման համար։
Ավտոմեքենաները հագեցրել են օդափոխման հատուկ համակարգով՝ ներսում տեղադրված է օդափոխիչ, որը դուրս է մղում կեղտոտ օդը՝ կանխելով դրա ներթափանցումը սրահ։ Հետեւի մասը հերմետիկ կերպով առանձնացված է առջեւի մասից, ինչը ապահովում է ինչպես վարորդի, այնպես էլ վարակված ուղեւորի անվտանգությունը։
Ավտոմեքենաների առաջին խմբաքանակը արդեն փոխանցել են Տոկիո, հետագայում ընկերությունը պլանավորում է շարունակել այդպիսի մոդելների արտադրությունը բժիշկների համար։ Դրա հետ մեկտեղ, ճապոնական արտադրողը այս շաբաթվա սկզբին սկսել է արտադրել դեմքի համար բժշկական պաշտպանիչ վահանակներ, արտադրական հզորությունները հաշվարկված են ամսական 40 000 օրինակի թողարկմամբ։