Արկտիկայի երկնքում փակվել է հսկայական օզոնային խոռոչ
Ապրիլին Արկտիկայի երկնքում փակվել է առանձնակի խոշոր օզոնային խոռոչ, հայտնել է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության (WMO) մամուլի ծառայությունը, հաղորդում է DW-ը:
WMO-ի տվյալներով՝ 2020 թվականի գարնանն Արկտիկայի երկնքում օզոնային շերտը հասել էր «աննախադեպ չափերի»՝ շրջանցելով նախորդ «ռեկորդակրին»՝ Արկտիկայի երկնքում 2011 թվականին ձեւավորված օզոնային խոռոչին:
Մայիսի 1-ին Ժնեւում ճեպազրույցի ժամանակ WMO պաշտոնական ներկայացուցիչ Կլեր Նուլիսը բացատրել է, որ այդքան խոշոր օզոնային խոռոչի ձեւավորումը պայմանավորված էր մթնոլորտում օզոնը քայքայող մասնիկների մշտական առկայությամբ, ինչպես նաեւ շատ ցուրտ ձմեռով վերնոլորտում (ստրատոսֆերա՝ մթնոլորտի շերտ, որը գտնվում է երկրի մակերեւույթից 10-50 կմ հեռավորության վրա):
Պատասխանելով հարցին՝ կապվա՞ծ էր արդյոք օզոնային խոռոչի փակումը կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ մթնոլորտի աղտոտվածության մակարդակի նվազմամբ՝ Նուլիսը հայտարարել է, որ այն «չունի որեւէ կապ COVID2-ի հետ»: