MCI. Հիկարու Նակամուրան եզրափակիչում է
Արագ շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարի եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճեց ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը մրցեց Ֆաբիանո Կարուանայի (ԱՄՆ) հետ եւ առավելության հասավ 4։2 հաշվով։
Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը մայիսի 2-ին կվիճարկեն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը եւ չինացի Դին Լիրենը։
Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 3-ին։