Վրաստանում Մառնեուլիի ադրբեջանցի բնակիչները բողոքի ցույցի են դուրս եկել
Վրաստանում Մառնեուլիի շրջանի Ղաչաղան գյուղի ադրբեջանցի բնակիչները հերթական բողոքի ցույցի են դուրս եկել, հայտնում է ԱՊԱ-ն: Գյուղացիները բողոքում են մասնավոր անձանց արոտավայրերի վաճառքի դեմ եւ հայտարարում են, որ թույլ չեն տա որեւէ մեկին օգտագործել այդ տարածքները:
Ներկայումս բողոքի ակցիայի անցկացման վայր իրավապահներ են ժամանել: Սակայն գյուղացիները մտադիր են շարունակել ակցիան, մինչեւ իրենց պահանջները կբավարարվեն:
Մառնեուլին խիստ կարանտինային գոտի է հայտարարվել եւ փակվել է մարտի 22-ից: