Կորոնավիրուս. Իրավիճակը Վրաստանում
Վրաստանում հաջողվել է կանխել կորոնավիրուսի համաճարակի աճը, սակայն դա չի նշանակում, որ երկիրն արդեն հասել է գագաթնակետին: Վարակվածների թիվը կսկսի մոտ օրերս նվազել: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, պրոֆեսոր Թենգիզ Ցերվաձեն, հաղորդում է Նովոստի Գրուզիան:
«Կարեւոր այն է, որ մենք թույլ չենք տվել համաճարակի արագ աճ… Անձամբ ես չեմ կարծում, որ մենք հասել ենք գագաթնակետին, սակայն շուտով անկում կգրանցվի»,-ասել է նա:
«Կարծում եմ՝ հաջորդ շաբաթվա ընթացքում աճ կլինի, սակայն դա կլինի օրական մի քանի տասնյակ դեպք, այլ ոչ թե հարյուր»,-հավելել է նա:
Վրաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 22 դեպք: Ընդհանուր առմամբ գրանցվել է վարակման 539 դեպք, ապաքինվել է 178 պացեինտ, 6 մարդ մահացել է՝ 68-86 տարեկան: