Ադրբեջանի նախագահը ներկայացրել է գլխավոր դատախազի պաշտոնի թեկնածուին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Միլլի Մեջլիսում ներկայացրել է Քյամրան Ալիեւի թեկնածությունը` երկրի գլխավոր դատախազի պաշտոնում հաստատման համար: Այդ մասին հայտնում է Turan-ը: Առաջիկայում հարցը կքննարկվի իրավական քաղաքականության եւ պետականաշինության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նիստին:
55-ամյա Քյամրան Ալիեւն այժմ զբաղեցնում է գլխավոր դատախազի տեղակալի, Գլխավոր դատախազին առընթեր կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը:
Այսպիսով, խորհրդարանի համաձայնությունից հետո Ք.Ալիեւը գլխավոր դատախազի պաշտոնում կփոխարինի Զաքիր Գարալովին, ով այս գերատեսչությունը ղեկավարում է 2000 թվականից: