Մոսկովյան-Բայրոն փողոցների խաչմերուկում 3 ավտոմեքենաներ են բախվել իրար. կան վիրավորները
Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 29-ին, ժամը 16:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Մոսկովյան եւ Բայրոն փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Նարեկ Ղ., ծնված 1995 թ.), «BMW 335» (վարորդ՝ Արթուր Ա., ծնված 1995 թ.) եւ «Mercedes C» մակնիշների (վարորդ՝ Արման Շ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Նարեկ Ղ.-ն եւ Արթուր Ա.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները իրականացրել են հերթապահություն: