Սամցխե-Ջավախքում COVID-19-ով վարակման չորս դեպք է հայտնաբերվել
Ախալցխայի հիցանդանոցում պացիենտներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, ուր հիվանդը տեղափոխվել էր կարանտինային գոտուց, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Սամցխե-Ջավախքում գրանցվել էր ապրիլի 16-ին` Ախալդաբա գյուղի մի բնակչի մոտ: Ապրիլի 23-ին կորոնավիրուս էր ախտորոշվել Բակուրիանիից մեկ այլ պացիենտի մոտ, որը տեղափոխվել է Բորժոմիի հիվանդանոց: Ապրիլի 28-ի դրությամբ Սամցխե-Ջավախքում գրանցվել է COVID-19-ով վարակման չորս դեպք: