Բորիս Ջոնսոնը որդի է ունեցել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հարսնացուն՝ Քերրի Սայմոնդսը, որդի է ունեցել Լոնդոնի հիվանդանոցում:
AP-ը՝ հղում անելով Ջոնսոնի վարչակազմի հայտարարությանը, հայտնում է, որ Սայմոնդսը «առողջ տղա է ունեցել Լոնդոնի հիվանդանոցում, երեխայի եւ մոր վիճակը լավ է»:
Ջոնսոնն աշխատանքի է վերադարձել այս շաբաթվա սկզբին այն բանից հետո, երբ վարակվել է կորոնավիրուսով: