Բելգիացիներին կոչ են անում շաբաթական առնվազն երկու անգամ կարտոֆիլ-ֆրի ուտել
Բելգիացիներին կոչ են անում շաբաթական առնվազն երկու անգամ կարտոֆիլ-ֆրի ուտել, քանի որ ավելի քան 750 000 տոննա կարտոֆիլը պարզապես կարող է փտել կորոնավիրուսի համավարակի պատճառով, հայտնում է CNBC-ը:
Համավարակը հանգեցրել է եվրոպական փոքր երկրում կարտոֆիլի ավելցուկի, քանի որ կարտոֆիլ-ֆրիի՝ կրկնակի տապակած կարտոֆիլից ազգային ուտեստի պահանջարկը ընկել է կարանտինի պատճառով:
Կարտոֆիլ արտադրող բելգիական Belgapom ընկերության գլխավոր քարտուղար Ռոմեն Կոուլսը հայտարարել է, որ մոտ 750 000 տոննա կարտոֆիլը, հավանաբար, չի մշակվի համավարակի պատճառով։
Նրա խոսքերով՝ խնդիրը հիմնականում բացատրվում է սառեցված կարտոֆիլի ոլորտում պահանջարկի անկմամբ, որը Բելգիայում կազմում է կարտոֆիլի վերամշակման մոտ 75% -ը: Խնդիրը մեղմացնելու համար Belgapom-ը կոչ է արել բելգիացիներին ավելացնել կարտոֆիլ-ֆրիի շաբաթական սպառումը: