Քրիստինե Պողոսյանը ԱԺ-ում լեզվակռվի մասին (Տեսանյութ)
Ես չէի ուզում, բայց դուք ստիպում եք, զզվելի է, ուղղակի զզվելի, ես ուրիշ ձեւակերպում չունեմ այս ամեն ինչին: Այս մասին երեկ՝ ապրիլի 28–ին, ԱԺ արտահերթ նիստին հայտարարել է «Իմ քայլը» խմբակցությունից Քրիստինե Պողոսյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ բանավեճին ու Էդմոն Մարուքյան-Ալեն Սիմոնյան լեզվակռվին:
«Մի անգամ էլ թույլ տվեցի այստեղից ասել, որ ես շատերից տարիքով փոքր եմ այդ դահլիճում, այստեղ աշխատելու տարիքով էլ փոքր եմ շատերից: Ինձանից առաջ շատ մարդիկ են այստեղ տարիներով աշխատել, սակայն քաղաքական հասունություն ձեռք չեն բերել: Երբ քաղաքական փաստարկները վերջանում են, մարդիկ իջնում են անձնական վիրավորանքների դաշտ», ասել է Քրիստինե Պոսղոսյանը եւ ավելացրել, որ այսօր տուն գնալով ամաչելու է, քանի որ իր երեք տղաներն էլ հետեւում են ԱԺ նիստերին:
«Ես ամաչելու եմ ձեր բոլորի պահվածքի համար: Քաղաքական գործչի, ղեկավարի, կուսակցության նախագահի նման պահվածքը ուրիշ ձեւակերպում չի կարող ունենալ, միայն զզվելի է: Ինչ վերաբերում է հեղափոխությանը՝ ով խոսա հեղափոխությունից, դուք լուռ նստեք ու ծպտուն մի հանեք: Գոնե իմ դեմքը լավ եք հիշում, ու հիշում եք էն օրը, երբ ձերբակալվեց Սասունը, երբ ձերբակալվեց Արարատը, ձերբակալվեց Նիկոլը Փաշինյանը… Ու ես ձեր դիմաց կանգնեցի, երբ դուք հրոսակախմբով գալիս էիք բարձրանալու ամբիոն, ես ձեզ խոսք տվեցի, որ եթե համարձակվեք բարձրանալ այդ ամբիոն՝ ես ձեզ ներքեւ կշպրտեմ այնտեղից: եթե տենց կարճ հիշողություն ունեք ու չեք հիշում, ես ձեզ նորից հիշացնում եմ: Ով խոսա հեղափոխությունից՝ դուք գոնե համեստ լռեք»,– հայտարարել է Քրիստինե Պողոսյանը: