Կորոնավիրուս. Իրավիճակը հարևան Վրաստանում
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 496-ի, ապաքինվել է 149 մարդ, հաղորդում է հիվանդությունների մոնիթորինգի կայքը:
Կարանտինի մեջ է գտնվում 4833 մարդ, բժիշկների հսկողության տակ՝ 571 մարդ:
Վրաստանում արտակարգ դրության ռեժիմ է գործում մինչեւ մայիսի 22-ը: Երկուշաբթի օրվանից հանվել են մի շարք սահմանափակումներ: