Մարադոնա․ Ռոնալդինյոն հանցագործ չէ, նա իմ ընկերն է, որին միշտ կաջակցեմ
Արգենտինայի հավաքականի նախկին խաղացող եւ մարզիչ Դիեգո Մարադոնան աջակցել է Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոյին, որը ձերբակալվել էր Պարագվայում եւ այժմ գտնվում է կալանքի տակ։
«Ռոնալդինյոյի հետ տեղի ունեցածը տխրեցրել է ինձ։ Նա հանցագործ չէ, ընդամենը եկել էր աշխատանքով՝ երեխաների համար անվճար առողջապահական ծրագրի շնորհանդեսի։
Կարծում եմ՝ նրա միակ սխալն այն է, որ նա կուռք է։ Ռոնալդինյոն իմ ընկերն է, եւ ես միշտ կաջակցեմ նրան»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է El Dia-ն։
Ավելի վաղ կորոնավիրուսի համավարակի պատճառով Ռոնալդինյոյին բանտից տեղափոխել էին Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնում գտնվող հյուրանոցներից մեկը:
Ռոնալդինյոն բանտում էր մարտի 5-ից։ Նա ձերբակալվել էր սահմանային անցակետում Պարագվայի կեղծ անձնագիր ներկայացնելու համար։ Դատարանը կես տարվա կալանքի որոշում է ընդունել մինչեւ դատավարության ավարտը։