Երևան, 19.Ապրիլ.2024, 00:00 |
Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»... Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հ... Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայ... Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» Երևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյո... Տեսահոլովակի պրեմիերա. Արամե, Մոնիկա Նազարյան... ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գե... Քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի ուսուցման... Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերու... Կերպարանափոխված Ջոնի Դեփը հիացրել է երկրպագու... Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության ... Նիդերլանդները փակում է գազի իր խոշոր հանքավայ... Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործա...

Շտաբի պետ Գեղամ Պետրոսյանն ասում էր՝ մեր պետության պատիվն է, թղթերը Եվրադատարան են ներկայացնելու, և դրանում պետք է բանակը չերևա

«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է Մարտի 1-ի գործով հարցաքննված վկա, «Արմոբիլ» ՓԲ ընկերությունում որպես վարորդ-հերթապահ աշխատող Մեսրոպ Պողոսյանի ցուցմունքը։

1996 թվականից մինչև 2009թ․ աշխատել եմ ՀՀ ոստիկանության համակարգում՝ ոստիկանության զորքերում, զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, իսկ 2008թ․ սկզբին տեղափոխվել եմ ՈԶ հատուկ նշանակության ջոկատում որպես ավագ, ունեմ ոստիկանության ավագ ենթասպայի կոչում։ Հատուկ նշանակության ջոկատը մտնում էր թիվ 1001 զորամասի կազմի մեջ և ենթարկվում է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարին։ Ջոկատը տեղակայված է ՈԶ թիվ 1032 զորամասի տարածքում, նշված տարածքում մեզ տրամադրված էր շենքի մեկ առանձին հարկաբաժին։ Հատուկ նշանակության ջոկատը բաղկացած է եղել 4 դասակներից՝ գրոհային դասակ, հետախուզական 1-ին և 2-րդ դասակներ և հրաձիգային դասակ։ Հետախուզական 2-րդ դասակում ծառայում էին միայն ժամկետային զինծառայողներ, իսկ մնացած դասակներում՝ պայմանագրային զինծառայողներ։ Ջոկատի հրամանատարն էր փոխգնդապետ Բագրատ Խաչատրյանը, նա ուներ երկու տեղակալ՝ մայոր Մարտիրոս Դավլանյանը և մայոր Արմեն Հայրապետյանը։ Ոստիկանության զորքերի հրամանատարն էր Գրիգոր Գրիգորյանը, իսկ շտաբի պետն էր Գեղամ Պետրոսյանը։ 2008թ․ փետրվարի 20-ից ոստիկանության զորքերը, այդ թվում նաև հատուկ նշանակության ջոկատը, անցել էին ուժեղացված ծառայության, հրամանատարի հրամանով կազմվել էր օպերատիվ խումբ, որը հերթապահություն էր իրականացնում շուրջօրյա գրաֆիկով։ Խումբը բաղկացած էր 7-8 զինծառայողից, որոնք, ըստ սահմանված գրաֆիկի, հերթափոխով ծառայություն էին իրականացնում։ 2008թ․ փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը՝ ժամը 04։00-ից 05։00-ի սահմաններում, ես գտնվում էի զորամասում, ջոկատի հրամանատար Բագրատ Խաչատրյանը հայտնեց, որ հայտարարվել է տագնապ, և ջոկատի ողջ անձնակազմը պետք է շտապ ներկայանա զորամաս։ Հրամանատար Բագրատ Խաչատրյանի հրամանով ջոկատի անձնակազմը ստացել է անհատական պաշտպանիչ միջոցներ՝ վահան, սաղավարտ, զրահաբաճկոն, ռետինե մահակ, ծնկակալ և արմնկակալ։ Բացի դրանից՝ անձնակազմի մոտ 19 կամ 20 զինծառայող էլ ստացել են իրենց ամրակցված 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգերը՝ երեք պահունակներով՝ յուրաքանչյուրում 20 անգնդակ փամփուշտ, սակայն նշեմ, որ ինքնաձիգերը տեղադրվել են արկղի մեջ, և արկղը դրվել է մեքենայի մեջ։ Առավոտյան ժամը 06։30-ի սահմաններում անձնակազմը շարվել է զորամասի շարահրապարակում, ապա նստել ենք մեր զորամասի ավտոմեքենաները և մեկնել Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկ։ Ժամը 07։00-ի սահմաններում հասել ենք Ֆրանսիայի հրապարակ և տեղակայվել ենք այնտեղ, մեքենաներից դուրս չենք եկել։ Դիրքավորվելուց հետո լսել ենք Թատերական հրապարակից լսվող բղավոցների ձայներ, ապա տեղեկացանք, որ հրապարակի ցուցարարներին ցրել են այնտեղից։ Իսկ մենք հրաման ենք ստացել սպասել ավտոմեքենաների մեջ, մոտ 2 ժամ սպասել ենք, ապա մեր զորամասի մեքենաներով գնացել ենք Օպերայի բակ, որտեղ այդ ժամանակ արդեն կատարվում էին մաքրման աշխատանքներ։ Ժամը մոտ 11։00-ի սահմաններում հրաման ստացանք մեկնել Գրիգոր Լուսավորիչ փողոց՝ Ֆրանսիայի դեսպանատան մոտ, մեր անձնակազմից մոտ 20 զինծառայողներ մեկնեցին դեսպանատան մոտ, իսկ մենք մնացել ենք տեղում՝ Օպերայի մոտ։ Մոտ կես ժամ անց անձնակազմի մնացած անդամներս նույնպես հրաման ստացանք մեկնել ֆրանսիական դեսպանատան մոտ և միանալ մեր ջոկատի մյուս անձնակազմին։ Հասնելով նշված վայր՝ տեղակայվել ենք Մյասնիկյանի արձանի դիմացի հատվածում։ Այդ ժամանակ Մյասնիկյանի արձանի մոտ իրավիճակը լարված էր։ Մեր դիմացի հատվածում ոստիկանության բարձրաստիճան ղեկավարությունը բանակցություններ էր վարում ընդդիմության ղեկավարների հետ։ Ժամը 14։00-ի սահմաններում հրաման ենք ստացել վերադառնալ Օպերայի հրապարակ, ինչն էլ կատարել ենք։ Մինչև ժամը 17։00-ի սահմաններում մնացել ենք Օպերայի բակում, որից հետո Բագրատ Խաչատրյանը հրաման տվեց տեղափոխվել Մաշտոցի պողոտա՝ «Փակ շուկայի» դիմացի հատված, որտեղ նույն ժամանակ կենտրոնանում էին նաև ոստիկանության այլ ստորաբաժանումներ։ Հասնելով «Փակ շուկայի» մոտ՝ Բագրատ Խաչատրյանը հրաման տվեց դուրս գալ մեքենաներից, իսկ այն ծառայողները, որոնք ինքնաձիգեր էին ստացել, հրամայեց, որպեսզի նրանք վայր դնեն հատուկ միջոցները և վերցնեն ինքնաձիգերը, ինչն էլ տղաները կատարեցին։ Նշեմ, որ ես այդ օրը զինված եմ եղել հատուկ միջոցներով։ Դրանից հետո դուրս ենք եկել մեքենաներից և շարժվել ենք Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցի հատման գետնանցումի վերևի հատված։ Այնտեղ այդ ժամանակ շարված էին նաև ոստիկանության զորքերի տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ և այլ ստորաբաժանումներ։ Հրամանով շղթա կազմած տեղակայվել ենք զինծառայողների հետևի հատվածում։ Այդ ժամանակ մի քանի անգամ բախում է եղել ցուցարարների և ոստիկանների միջև, որի ժամանակ ցուցարարները մեր ուղղությամբ նետում էին տարբեր առարկաներ՝ քարեր, բենզինով լի վառվող շշեր էին նետում մեր ուղղությամբ, հարվածում էին փայտե մահակներով։ Այդ ժամանակ հրաման ենք ստացել դանդաղ շղթայով շարժվել դեպի Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ։ Ռուսաստանի դեսպանատան մոտից ճանապարհը փակ էր, քանի որ ցուցարարները ավտոբուսներով փակել էին փողոցը։ Այդ ժամանակ մենք գտնվում էինք զինվորներից մոտ 50 մետր հեռավորության վրա։ Այդ ժամանակ նետում էին վառվող շշեր զինվորների ուղղությամբ, մի քանիսը կպան զինծառայողների շարքերին, և կրակ բռնկվեց, ինչի արդյունքում մի քանի զինծառայողներ վիրավորվեցին։ Այդ ժամանակ հրաման ենք ստացել նահանջել մինչև Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկ։ Դրանից հետո մոտեցել են ջրցան մեքենաները, և կրկին հրաման ենք ստացել նրանց ուղեկցությամբ իջնել «Ձկան խանութ»-ի մոտ։ Հասնելով Գրիգոր Լուսավորիչ փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկ՝ ջրցան ավտոմեքենաները սկսեցին ջուր նետել, սակայն երբ ջուրը վերջացավ, ցուցարարները կրկին ագրեսիվացան, իսկ մենք մեքենաների հետ սկսեցինք նահանջել Պռոշյան փողոցի ուղղությամբ, նահանջել ենք Լեո փողոց և դիրքավորվել այնտեղ։ Լեո փողոցում դիրքավորվելուց հետո «Սվին» խանութի դիմացը ինչ-որ բան նետեցին, որը պայթեց և վնասեց խանութի ապակիները։ Այդ ժամանակ հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Բագրատ Խաչատրյանը ինձ հրաման տվեց գնալ զորամաս և բերել ինքնաձիգի փամփուշտներ՝ պահունակներում լիցքավորված, իմ հիշելով՝ գնացել և բերել եմ 480 հատ անգնդակ փամփուշտներ, սակայն դրանք այդպես էլ մնացել են ինձ մոտ և հաջորդ օրը բոլորը վերադարձրել եմ զինանոց, դրանք չեն օգտագործվել։ Լեո փողոցում ենք մնացել մինչև ժամը 06։00-ի սահմանները, որից հետո հրաման ստացանք վերադառնալ զորամաս։ Վերադարձել ենք զորամաս և հանձնել ենք հատուկ միջոցները, իսկ տղաները, ովքեր ստացել էին ինքնաձիգեր, զինանոց են հանձնել դրանք և մնացած փամփուշտները։ Կոնկրետ ինչքան են հանձնել՝ չեմ կարող ասել, բայց միանշանակ կարող եմ ասել, որ տղաները շատ քիչ են կրակել և կրակել են միայն « Ձկան խանութ»-ի մոտ։ Նշեմ նաև, որ հետագայում իմացել եմ, որ պայթյունից զոհվել են վաշտի հրամանատար Համլետ Թադևոսյանը և զինծառայող Տիգրան Աբգարյանը։

Հարց- Առաջարկում եմ վերհիշել և հայտնել 2008թ․ մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՈԶ հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված հասարակական կարգի պահպանության ծառայության վերաբերյալ ծառայողական քննություն իրականացվե՞լ է, թե՞ ոչ։


Պատասխան- 2008 թ․ մարտի 1-ից հետո, երբ վերադարձել ենք զորամաս, մեկ կամ երկու օր անց Բագրատ Խաչատրյանը մեզ հրամայել է զեկուցագիր գրել, թե ով քանի հատ փամփուշտ է կրակել և ինչ հատուկ միջոցներ է օգտագործել։ Բոլորով զեկուցագրեր ենք գրել, անցկացվել է ծառայողական քննություն։ Նշեմ նաև, որ նշված դեպքերից որոշ ժամանակ անց, կոնկրետ օրը չեմ կարող հիշել, մենք գնացել ենք գլխավոր դատախազություն, որտեղ այդ ժամանակ տեղակայված էր Հատուկ քննչական ծառայությունը, և ցուցմունք տվել տեղի ունեցածի վերաբերյալ։ Այդ նույն ժամանակ էր, որ Բագրատ Խաչատրյանը մեզ հրահանգեց բանակի մասնակցության մասին ոչինչ չխոսել, քանի որ բանակը պետք է չերևա։ Այդ ամենից հետո ՈԶ հրամանատարը փոխվեց, և ՈԶ հրամանատար նշանակվեց Գարեգին Գաբրիելյանը։ Դրանից հետո Բագրատ Խաչատրյանը մեզ հավաքեց լսարանում և ասաց, որ բանակը չերևալու համար մենք պետք է ցուցմունք տանք և ասենք, որ մենք ենք այդ օրը կրակել մարտական փամփուշտներից, հիշում եմ նաև, որ մեզ հետ այդ թեմայով զրուցել է նաև շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը, որն ասում էր, որ մեր պետության պատիվն է, թղթերը Եվրադատարան են ներկայացնելու, և դրանում պետք է բանակը չերևա, այլապես պետությունը մեծ խնդիրներ է ունենալու, ուստի մենք պետք է բանակի կրակածները վերցնենք մեզ վրա։ Բացի դրանից՝ Գեղամ Պետրոսյանը նաև երաշխավորեց, որ մարտի 1-ին հրազենից զոհված ոչ մի սպանություն մեզ վրա չեն գցի, մեր զենքերը մաքուր կլինեն։ Այդ ամենից հետո մենք համաձայնեցինք ցուցմունք տալ և ընդունել, թե իբր մենք ենք մարտի 1-ին մարտական փամփուշտներով կրակել։ Իսկ իմ այն հարցին, թե ինչպես ենք ընդունելու, որ մենք ենք կրակել, երբ բանակի պարկուճներն են, տեղեկացա, որ բանակի պարկուճները պետք է փոխվեն մեր ինքնաձիգերից կրակված պարկուճներով, կամ արդեն իսկ փոխվել էին, հստակ չեմ հիշում, թե ինչպես պետք է փոխվեր, կամ ով կոնկրետ պետք է փոխեր, տեղյակ չեմ։ Դրանից մի քանի օր անց, կոնկրետ չեմ կարող ասել, թե քանի օր էր անցել, մարտի 1-ին ինքնաձիգերով զինված մեր անձնակազմի տղաներին, այդ թվում նաև ինձ, Բագրատ Խաչատրյանը կրկին տարել է գլխավոր դատախազություն, մտել ենք քննիչի մոտ, քննիչի տվյալները ներկայումս չեմ հիշում, սենյակում գտնվել եմ մոտ 15-20 րոպե, որի ընթացքում քննիչը տվել է տպագրված նոր ցուցմունք, որը ես ստորագրել և դուրս եմ եկել աշխատասենյակից։ Նույն կերպ են վարվել նաև մյուս տղաները, իսկ դրանից առաջ, որ առաջին անգամ գնացել էինք քննիչի մոտ, այնտեղ մնացել ենք ժամերով, շատ երկար, մինչև գրվել են մեր ցուցմունքները։ Այդ ցուցմունքով արդեն փոխվել են մեր բոլորի ցուցմունքները։ Քանի որ պարզ էր, թե ինչ պետք է գրվեր, ուստի, այդ անգամ չեմ կարդացել ցուցմունքիս բովանդակությունը, ստորագրել եմ այն և դուրս եկել։ Իմ հիշելով՝ քննիչի մոտ գրել ենք նաև զեկուցագիր մարտի 1-ի ծառայության վերաբերյալ։

Հարց- Հայտնեք, թե 2008թ․ մարտի 1-ին դիպուկահար Եվգենի Կաչակը «ՍՎԴ» դիպուկահար հրացան ստացե՞լ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ի՞նչ հանգամանքներում։

Պատասխան- Եվգենի Կաչակին թեև կցված էր «ՍՎԴ» տեսակի դիպուկահար հրացան, սակայն նա այդ օրը իր հրազենը չի ստացել, որքան ես եմ հիշում։

Հարց- Քննության ընթացքում պարզվել է, որ Լեո փողոցում թիվ 1033 զորամասի զինծառայող Տիգրան Աբգարյանի հրազենային վիրավորում ստանալուց հետո դիպուկահար Եվգենի Կաչակը, դիտակետում պահելով Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկը, կրակել և վնասազերծել է զինված անձի, որը, սակայն, դիմել է փախուստի։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։

Պատասխան- Այդ ամենի մասին լսում եմ առաջին անգամ։

Հարց- Ձեզ եմ ներկայացնում 28․06․2008թ․ թվագրմամբ Ձեր անվամբ կազմված վկայի հարցաքննության արձանագրությունը, որը կազմել է սույն քրեական գործով քննչական խմբի այն ժամանակվա քննիչ Սամվել Տոնոյանը։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ, մասնավորապես, Սամվել Տոնոյան կենսագրական տվյալներով քննիչին Դուք վերհիշեցի՞ք, թե՞ ոչ։

Պատասխան- Ես ուսումնասիրեցի Ձեր կողմից ներկայացված 28․06․2008թ․ իմ անվամբ հարցաքննության արձանագրությունը։ Նշված ցուցմունքի մասին էի վերը նշում, որ քննիչը տպագրել է, իսկ ես այն ստորագրել եմ առանց կարդալու։ Նշված ցուցմունքում է, որ իրականությանը չհամապատասխանող տվյալներ են մտցվել քննիչի կողմից, թե իբր մենք զինված ենք եղել նաև մարտական լուսածիրային փամփուշտներով։ Իրականությանը չի համապատասխանում նաև այն հանգամանքը, թե իբր մարտի 1-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, տղաների հետ գնացել ենք զորամաս և այնտեղից ստացել ենք ինքնաձիգերը, իրականում ինքնաձիգերը տղաները ստացել են առավոտյան, ինչպես արդեն նշել եմ, իսկ ինչ վերաբերում է իմ կողմից 480 հատ փամփուշտ ստանալուն, ապա իրականում այդպիսի բան եղել է, բայց ես մենակ եմ գնացել զորամաս և ստացել փամփուշտները, ստացել եմ անգնդակ փամփուշտներ, այլ ոչ թե մուսածիրային։ Չի համապատասխանում իրականությանը նաև այն հանգամանքը, թե իբր Լեո փողոցում գտնվելու ժամանակ տեսել եմ երեք հոգու, ովքեր կրակել են ինքնաձիգերից, կրակողներից մեկի հագին կարմիր սպորտային համազգեստ էր, իսկ մյուսինը՝ սպիտակ երկար թևերով վերնաշապիկ էր, իրականում տեսել եմ երեք հոգու, որոնց մոտ նկատել եմ ինքնաձիգեր՝ պլաշների տակից, սակայն նրանք չեն կրակել, և չեմ կարող ասել՝ նրանք եղել են քաղաքացինե՞ր, թե՞ հատուկ ջոկատայիններ։ Այդ ամենը գրվել է քննիչի կողմից։ Մեզ Գեղամ Պետրոսյանն ասել է, որ կգնանք քննիչի մոտ, իրենք գիտեն, թե ինչ պիտի անեն, իրենք կգրեն, իսկ մենք էլ կստորագրենք, ուղղակի իմանանք, որ բանակի կրակոցները վերցնում ենք մեզ վրա, իսկ ցուցմունքի բովանդակությունը շարադրել են քննիչները։

Հարց- Առաջարկում եմ հայտնել՝ երբ Դուք վերադարձել եք զորամաս և վերցրել եք ինքնաձիգի փամփուշտները, այդ ժամանակ «Մակարով» տեսակի ատրճանակներ զինանոցից վերցրե՞լ եք, թե՞ ոչ։

Պատասխան- Ոչ մի ատրճանակ էլ չեմ ստացել, ստացել եմ միայն 480 հատ անգնդակ փամփուշտ, որոնք չեն օգտագործվել, և հետ եմ վերադարձրել զինանոց։

դիտվել է 938 անգամ
Հրդեհ` Տիգրան Մեծի պողոտայում Վաղը Ձեզ հրավիրում եմ մեր եթեր․ Պետրոս Ղազարյ... Հայիթիում անցումային խորհուրդ է ստեղծվել Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել Ոստիկանության ոլորտի... Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ ք... Փոխվարչապետ Խաչատրյանը համանախագահ Ռոքֆոյի հե... Թուրքիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշ... «Ի գիտություն ենք ընդունում ռուսական զորքերի ... Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-... Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող... Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգ... Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքն... Բայդենն աջակցել է Ուկրաինային և Իսրայելին նախ... Ղարաբաղի հայերը պետք է կարողանան տարածաշրջան ... Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտ... Չինաստանի ԿԲ նախկին փոխնախագահը մեղադրվում է ... ՀՀ ՄԻՊ-ը և Դանիայի ՄԻԻ պաշտոնյան իրավունքների... «Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրե... Արմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիաց... Վայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը... Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տ... Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկե... Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությ... Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվ... «Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնու... «Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորե... Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թո... 2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում ... 2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեք... Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքս... Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խա... ՀՀ-ից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ... Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դ... ՏԿԵ փոխնախարարն ու Ուորեն Վիլսոնը կարևորել են... Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բ... Չի եղել դեպք, որ սրտի զարկով վիրավոր բերեն, կ... ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պա... Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները խիստ... Ավստրիայի խորհրդարանն իր աջակցությունն է հայտ... Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբար... Հայաստանի ԱԳ և Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի ... Վենետիկի արվեստի միջազգային բիենալեին Հայաստա... 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքա... Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարե... Վթար՝ Արգել գյուղի մոտ. ուղևորը մահացել է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ո... Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնայ... Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին եր... Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերութ... Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանա... Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի մի... Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներ... Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել... Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանր... Քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենք... Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղ... Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչ... Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգ է հրապարակել Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ... ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղ... 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ... 1 զոհ, 1 վիրավոր․ Կոտայքում «Volkswagen»-ը բա... Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ սահ... Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված... Տեղի է ունենում ՀՀ կառավարության նիստը․ Ուղիղ... Նավթի գները նվազել են Մխիթար Հայրապետյանը կգործուղվի Սաուդյան Արաբի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ` ապրիլի 18-ի համար G7-ի արտգործնախարարները կքննարկեն մի շարք հար... Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզ... Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանի... Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» Աջակցություն կտրամադրվի նաև 2020 թ․ հետո Լեռն... Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որ... Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշր... ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկությ... Հերթն Անահիտ Ավանեսյանինն է․ «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է․ «Փաստ»... 20 երկիր Ուկրաինայի համար կես միլիոն արկ կգնի... ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարա... Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ»... Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հ... Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայ... Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» Երևանում ավտոտնակներ են ապամոնտաժվել (տեսանյո... Տեսահոլովակի պրեմիերա. Արամե, Մոնիկա Նազարյան... ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գե... Քննարկվել են Հայաստանում ֆրանսերենի ուսուցման... Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Վեոլիա» ընկերու... Կերպարանափոխված Ջոնի Դեփը հիացրել է երկրպագու... Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության ... Նիդերլանդները փակում է գազի իր խոշոր հանքավայ... Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan