Նակամուրան ուժեղ էր Նեպոմնյաշչիից, Դին Լիրենը՝ Գիրիից
Արագ շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարում ավարտվեց չորրորդ տուրը։ Երկրորդ օրը ամերիկացի Հիկարու Նակամուրան չորս պարտիայում 2,5։1,5 հաշվով առավելության հասավ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու նկատմամբ։ Չինացի Դին Լիրենը հոլանդացի Անիշ Գիրիին հաղթեց «արմագեդոն» բլից պարտիայում սեւերով ոչ ոքի խաղալու շնորհիվ
Առաջին օրն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը 2,5։1,5 հաշվով (1 հաղթանակ, 3 ոչ ոքի) հաղթել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան 3։1 հաշվով պարտության էր մատնել իրանցի Ալիռեզա Ֆիրուջային։
Մագնուս Կարլսենը 11 միավորով միանձնյա առաջատարն է։ Երկրորդ տեղում է Նակամուրան՝ 10 միավոր։
Magnus Carlsen Invitational-ի հաղթողը հայտնի կդառնա մայիսի 3-ին։ Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է։