Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը հանդես է եկել Շենգենյան գոտու սահմանների բացման դեմ
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Քրիստոֆ Քասթաները հանդես է եկել Շենգենյան գոտու սահմանների բացման դեմ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Այս պահին ես կարծում եմ, որ դա Հանրապետության նախագահի կամքն է, եւ մենք չպետք է բացենք Շենգենյան գոտու սահմանները»,-ասել է նա BFMT հեռուստաալիքի եթերում:
Ֆրանսիացի նախարարը վստահություն է հայտնել, որ մինչեւ ամառ Շենգենյան գոտին լքելը դժվար կլինի:
ԱՀԿ վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 2,47 դեպք, մահացել է 169 հազար մարդ: