Կարլսենը խնդիր չունեցավ Կարուանայի, Նակամուրան՝ Ֆիրուջայի հետ պայքարում
Արագ շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարում մեկնարկել է երրորդ տուրը։
Առաջին օրը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը մրցեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ եւ արագ խաղի չորս պարտիայում առավելության հասավ 3։1 հաշվով։ Կարլսենը հաղթեց առաջին երկու պարտիայում։ Երրորդ եւ չորրորդ պարտիայում գրանցվեց ոչ ոքի։
Օրվա մյուս դիմակայությունում ամերիկացի Հիկարու Նակամուրան 3,5։0,5 հաշվով պարտության մատնեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջան, որը հանդես է գալիս ՖԻԴԵ-ի դրոշի տակ։
Մագնուս Կարլսենը 8 միավորով միանձնյա առաջատարն է։ Երկրորդ տեղում է Նակամուրան՝ 7 միավոր։
Magnus Carlsen Invitational-ի հաղթողը հայտնի կդառնա մայիսի 3-ին։ Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է։