Թբիլիսիի հեռուստաաշտարակը կրկին եռագույնով է ներկվել․ Վրաստանում ՀՀ դեսպանություն (Տեսանյութ)
Թբիլիսիի հեռուստաաշտարակը կրկին եռագույնով է ներկվել՝ ի նշան աջակցության։ Այս մասին ասված է Վրաստանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքյան էջում։
«Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բարեկամ Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին՝ Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկելով Հայոց եռագույնի գույներով», նշել է դեսպանությունը եւ տեսանյութ է հրապարակել իր էջում։