Երազում եմ տեսնել որդուս մաշված կոշիկները. 9–ամյա Հայկին քայլելու համար անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ
9–ամյա Հայկը ծնված օրից պայքարում է ապրելու համար, պայքարում է, որ ապացուցի՝ հնարավոր է ջնջել մանկական ուղեղային կաթված ախտորոշումը և ինքնուրույն քայլել: Հայկի մոր՝ Պայծառ Ներսիսյանի խոսքով՝ որդին 9 տարիների ընթացքում անցել է դաժան, դժվար ու ցավոտ ճանապարհ. տղան տարել է 18 բարդ վիրահատություն կոնքազդրի և օրթոպեդիկ այլ խնդիրների հետ կապված: Հայկը սովորում է հանրակրթական դպրոցի 3-րդ դասարանում և լավ է սովորում, անգամ կարողանում է գրել՝ օգտագործելով աջ ձեռքը:
Պայծառ Ներսիսյանի խոսքով՝ երկու ամսից նախատեսված է վերջին վիրահատությունը Գերմանիայում:
«Լինելով միայնակ մայր՝ ինքս չեմ կարող վճարել վիրահատության այդ ահռելի գումարը: Միայն բարի ՄԱՐԴԿԱՆՑ օգնութամբ է հնարավոր եղել կատարել նախորդ 18 վիրահատությունները: Խնդրում եմ, այս անգամ էլ օգնեք, ճանապարհեք Հայկին վիրահատության: Վիրահատությունից հետո, արդյունավետ պարապմունքների արդյունքում, Հայկն ինքնուրույն կքայլի: Ամեն քայլն անելուց միշտ երախպտապարտ ու շնորհակալ կլինենք բոլորին, ովքեր հավատացել են Հայկի հաղթանակին ու դրամական օգնություն են ցուցաբերել: Վիրահատության անհրաժեշտ 16000 եվրոյից ունենք հավաքված 7000 եվրո:
Խղճհարություն չենք ցանկանա առաջացնել, դեմ ենք նման տեսակին, միայն դրական հույզերով լցված, հավատում ենք, որ վիրահատության ամհրաժեշտ գումարը կհավաքվի միայն բարիների օգնությամբ:
Օգնեք որդուս ինքնուրույն լինել ու զգալ քայլելու բերկրանքը: Երազում եմ տեսնել Հայկի մաշված կոշիկները»,–նշում է երեխայի մայրը։
Հայկի մեծ երազանքի իրականացմանն օգնելու համար կարող եք զանգահարել Պայծառ Ներսիսյանին` +(374)93586621 հեռախոսահամարով։ Հայկի մոր՝ Պայծառ Ներսիսյանի անունով ՎՏԲ բանկում հաշվեհամար է բացել։ Աջակցել ցանկացողները կարող են փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարին.
հայկական դրամով` 16046032978404
դոլարով` 16046032978405
եվրոյով՝ 16046032978406
ռուբլիով՝ 16046032978407
հաշվեհամարներին։
ArCa քարտի համարն է՝
6769 3071 0003 1522։