Ռոնալդո. Իհարկե, Կրիշտիանուն զայրանում է, որ մարդիկ ինձ են համարում իրական Ռոնալդո
Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդոն խոսել է Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ համեմատության մասին:
«Իհարկե, Կրիշտիանուն զայրանում է, որ մարդիկ ինձ են համարում իրական Ռոնալդո: Այնուամենայնիվ, պետք չէ համեմատել ֆուտբոլիստներին:
Ռոնալդուն իսկական պրոֆեսիոնալ է և արդեն գրել է իր անունը ֆուտբոլի պատմության էջերում»,- ասել է Ռոնալդոն Ինստագրամի իր պաշտոնական էջում՝ ուղիղ եթերի ժամանակ:
Հիշեցնենք, որ Ռոնալդոն Բրազիլիայի ազգային հավաքականում հանդես է եկել 1994-2011 թվականներին: