Առաջարկում եմ ծրագրում ներառել նաև հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողներին. Աննա Կոստանյան
ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը դիմել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին ուսանողների աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու առաջարկով:
«Անսալով բազմաթիվ ուսանողների կողմից բարձրաձայնած բողոքներին և առաջարկներին՝ կառավարությանը, մասնավորապես ՀՀ փոխվարչապետ Tigran Avinyan / Տիգրան Ավինյան -ին դիմել եմ առաջարկով՝ ընդլայնել ուսանողների աջակցության 14-րդ միջոցառումը և ծրագրում ներառել նաև հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողներին։ Մանրամասները՝ կից նամակում»,- գրել է նա։
Մանրամասները՝ դիմումում: