Համացանցում հայտնվել է ՆԱՏՕ-ի կործանիչի հետ ռուսական ՄիԳ-31-ի հանդիպման տեսանյութը
Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչին ուղեկցող ռուսական ՄիԳ-31-ի օդաչուն նկարահանել է F-16-ի հետ հանդիպման տեսանյութը, որը հրապարակվել է Fighterbomber յութուբյան ալիքում։
Տեսանյութը հայտնվել է ՌԻԱ Նովոստի տեղեկատվական գործակալության ուշադրության կենտրոնում։
Կադրերում կարելի է տեսնել, թե ինչպես է ռուսական կործանիչը մոտենում F-16-ին եւ ողջունում ՆԱՏՕ-ի ինքնաթիռի օդաչուին։ Տեսանյութի մեկնաբանության մեջ չի ասվում, թե երբ է դեպքը տեղի ունեցել։