Ամերիկացին բակում զուգարանի թղթի հսկայական գլանափաթեթ է կախել
Ֆլորիդայի բնակիչը ծաղրել է զուգարանի թղթի շուրջ առաջացած խելահեղությունը, որն ընդգրկել է երկիրը կորոնավիրուսի համավարակի հետ կապված, հայտնում է FoxNews-ը:
Who Wood Wonder դեկորատիվ-կիրառական արվեստի ձեռնարկության սեփականատեր Դոնալդ Ռայանը իր բակի երկու ծառերի միջեւ կախել է զուգարանի թղթի վիթխարի գլանափաթեթ:
Նա ինքն է պատրաստել գլանափաթեթի պատճենը, այնուհետեւ նկարել է իր ընկերության անվանում:
«Սա բոլորին դուր է գալիս,- ասել է Ռայանը»: - Անհրաժեշտ է ծիծաղել, այլապես ուղղակի կխելագարվեք»:
Մարտի սկզբից խուճապի մատնված ամերիկացիները սկսել են սննդամթերք ու զուգարանի թուղթ պաշարել: Ոմանք այնքան հեռուն էին գնացել, որ զուգարանի թղթով լեցուն բեռնատար են գողացել կամ դրա պատճառով խանութներում ծեծկռտուք են սարքել: