Չինաստանը դեռեւս թաքցնում է կորոնավիրուսի մասին տեղեկատվությունը․ Պենտագոն
Չինաստանը կարող էր ավելի «թափանցիկ» լինել կորոնավիրուսի բռնկման վաղ շրջանում եւ տալ մեծ քանակի տվյալներ, որը կօգներ «վիրուսի հանդեպ ավելի լավ ըմբռնում» մշակել։ Այս մասին FoxNews-ին տված հարցազրույցում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը։
«Նույնիսկ այսօր ես տեսնում եմ, որ նրանք թաքցնում են տեղեկատվությունը, եւ ես կարծում եմ, որ մեզ պետք է ավելի շատ ջանքեր գործադրել, որպեսզի ստիպենք նրանց տեղեկություն տալ»,- ասել է Էսպերը։
Նրա խոսքերով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ են գլոբալ «համատեղ» ջանքեր։
«Մենք բոլորս համագործակցում ենք, բոլոր երկրները պետք է համագործակցեն, որպեսզի ըմբռնենք այս վիրուսին եւ վերահսկողության տակ առնենք նրան, եւ մենք պարզապես դա Չինաստանի կողմից չենք տեսնում»,- հավելել է նա։